Առողջապահություն 3.2009
Օստեոպորոզ, ախտորոշումը և բուժումը. II մաս
Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ կոտրվածքների առաջացման գործում:
Ըստ վիճակագրության, 50 տարեկանից մեծ կանայք 4 անգամ ավելի շատ են ընկնում, քան տղամարդիկ, ընկնելու հաճախականությունն աստիճանաբար աճում է 85 և ավելի մեծ տարիքում:
Շատ դեպքերում ընկնելը տարբեր գործոնների փոխազդեցության հետևանք է: Դրանց 85%-ի պատճառն առաջնային օստեոպորոզն է, հիմնականը` հետդաշտանադադարայինը: Վերջինս տարեց կանանց առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում: Դա պայմանավորված է էստրոգենների պակասի պատճառով ոսկրային հյուսվածքի արագացած ռեզորբցիայով, ցիտոկինների արտազատմամբ և օստեոկլաստների ու օստեոբլաստների միջև ստեղծված անհամամասնությամբ, ինչը հանգեցնում է կոտրվածքներ ստանալու բարձր ռիսկի:
Երկրորդային օստեոպորոզի պատճառ են դառնում ներզատական համակարգի, մարսողական տարբեր օրգանների, երիկամների, արյան հիվանդությունները, ծագումնաբանական գործոնները և որոշ դեղեր (գլուկոկորտիկոիդներ, հակակոնվուլսանտներ, իմունադեպրեսանտներ և այլն):
Առաջնային և երկրորդային օստեոպորոզի միջև որոշակի սահման գոյություն չունի: Երկրորդային օստեոպորոզ հարուցող հիվանդությունները նպաստում են նաև առաջնային օստեոպորոզի առաջացմանը և, ընդհակառակն, երբ առաջնային օստեոպորոզը դեռևս վաղ շրջանում է և ի հայտ են գալիս երկրորդային օստեոպորոզի ընթացքն ակտիվացնող հիվանդություններ, այն ավելի արագ է զարգանում:
Կլինիկական պատկերը
Օստեոպորոզն անվանում են ժամանակակից ‚լուռե համաճարակ, քանի որ մեծ մասամբ այն ընթանում է առանց ախտանշանների և բացահայտվում, երբ ոսկրերի կոտրվածքներ են առաջանում: Սակայն հիվանդների մեծ մասը գանգատվում է միջթիակային կամ գոտկասրբոսկրային հատվածի ցավերից, որոնք ուժեղանում են ֆիզիկական բեռնվածության, նույն դիրքում (կանգնած կամ նստած) երկարատև մնալու դեպքում: Ցավերը թուլանում կամ վերանում են պառկած վիճակում հանգստանալուց հետո, որն անհրաժեշտ է լինում օրվա ընթացքում կրկնել շատ անգամ: Հիվանդների անամնեզում կարող են նշումներ լինել մեջքի շրջանում առաջացած սուր բնույթի էպիզոդիկ ցավերի մասին` ախտորոշված որպես գոտկասրբոսկրային ռադիկուլիտ, որն առաջացել է օստեոխոնդրոզից կամ դեֆորմացնող սպոնդիլոզից հետո, և որոնց կապակցությամբ հիվանդները բազմիցս բուժվել են թերապևտի, նյարդաբանի կամ վնասվածքաբան-օրթոպեդի հսկողության ներքո: Անհրաժեշտ է հիվանդի նախկինում կրած հիվանդությունները, ընդունած դեղամիջոցները գնահատել որպես ռիսկի գործոններ, որոնք կարող էին նպաստել օստեոպորոզի առաջացմանը:
Հիվանդին զննելիս անհրաժեշտ է չափել նրա հասակը, քանի որ դրա նվազումը օստեոպորոզի ախտանիշներից մեկն է: Պետք է ուշադրություն դարձնել նաև կեցվածքի փոփոխությանը, կրծքավանդակի կիֆոսկոլիոզի տիպով դեֆորմացիային, որն ‚այրիի սապատե են անվանում: Ողների կոմպրեսիոն կոտրվածքների պատճառով ողնաշարի կարճանալու դեպքում կրծքավանդակի կողմնային մակերեսի մաշկը կարող է ծալքավորվել, որովայնը` արտափքվել:
Տեղային (տոպիկ) ախտորոշումը
Օստեոպենիայի ախտորոշման ամենատարածված մեթոդը կմախքի ռենտգենյան նկարի դիտումն է: Ստանդարտ ռենտգենյան նկարում հայտնաբերվում են խողովակային ոսկրերի դիաֆիզներում առաջացած օստեոպորոզը: Լավ տեսանելի է լինում ոսկրի բարակած կորտիկալ շերտը: Որքան բարակ է կորտիկալ շերտը, այնքան փոքր է կորտիկալ ինդեքսը: Վերջինս ցույց է տալիս ոսկրի տրամագծի և դրա կորտիկալ մասի հարաբերությունը:
Օստեոպորոզի արտահայտված ձևերի ժամանակ ողների բարձրությունը նվազում է, որոնք ձևափոխվում են, ստանալով սեպաձև կամ ‚ձկան թեփուկներիե տեսք: Ռենտգենյան հետազոտությունը, առավելությունների հետ մեկտեղ, ունի մի շարք թերություններ, քանի որ այդ մեթոդով օստեոպենիայի ախտորոշումը բավական սուբյեկտիվ բնույթ է կրում` այն կապված է բժիշկ-ռենտգենաբանի մասնագիտական որակավորման հետ. բացի այդ, անհնար է ախտորոշում կայացնել վաղ շրջանում, քանի որ ռենտգենյան պատկերի վրա օստեոպորոզի նշանները երևում են միայն այն ժամանակ, երբ ոսկրի զանգվածի 20-30%-ն արդեն նվազած է:
Վերջին երկու-երեք տասնամյակներում ոսկրադենսիտոմետրիային հետազոտման սարքեր են ստեղծվել, որոնք թույլ են տալիս չափումներ կատարել, որոշել ոսկրի զանգվածի դեռ 2-5% կորստի աստիճանը` կմաղքի տարբեր հատվածներում:
Գոյություն ունեն չափումներ կատարելու մի քանի մեթոդներ` իզոտոպային, ռենտգենյան (մոնո- և երկֆոտոնային աբսորբցիոմետրիա), համակարգչային տոմոգրաֆիայի, գերձայնային և այլն:
Ոսկրի հյուսվածքի հանքային խտության (ՈՀՀԽ) որոշման հիմնական ցուցանիշներն են հետազոտվող հատվածում ոսկրի հանքային բաղադրությունը` ՈՀԲ-ն, արտահայտած գրամներով, և ոսկրի հանքային խտությունը` ՈՀԽ-ն, որը հաշվարկվում է` ելնելով ոսկրի տրամագծից և արտահայտվում գրամներով մեկ քառակուսի սանտիմետրում (գ/սմ2):
Կոտրվածքների ենթարկվելու ռիսկը որոշելու (կանխատեսելու) լավագույն մեթոդը ոսկրի խտության որոշումն է: Ոսկրային դենսիտոմետրերի հիշողության մեջ պահվում են ծրագրավորված տվյալներ` կմաղքի տարբեր հատվածների ոսկրային հյուսվածքների խտության նորմատիվային ցուցանիշները` կապված սեռի և տարիքի հետ, որոնք հաշվարկվել են` հիմնվելով պոպուլացիոն մեծածավալ հետազոտությունների տվյալների հիման վրա:
Թեստավորման ժամանակ ոսկրի խտությունը համեմատվում է նույն տարիքին համապատասխանող նորմատիվային տվյալների (60 տարեկան կնոջ տվյալները համեմատվում են նույն տարիքի առողջ կնոջ տվյալների հետ)` Z ինդեքս, կամ հսկողական խմբի երիտասարդ տարիքի կնոջ տվյալների հետ, որի ոսկրային զանգվածը հասել է իր գագաթնակետին (60 տարեկան կնոջ տվյալները համեմատվում են 25-30 տարեկան կնոջ տվյալների հետ)` T ինդեքս:
Ախտորոշման չափանիշ է T ինդեքսը, որը, ըստ ԱՀԿ տվյալների, օստեոպենիայի և օստեոպորոզի արտահայտվածության աստիճանի գնահատման հիմնական ցուցանիշն է:
Օստեոպենիան օստեոպորոզի նախակլինիկական փուլն է: SD-ն ըստ T ինդեքսի տատանվում է -1-ից մինչև -2,5-ի սահմաններում և անվանվում է օստեոպենիա կամ անախտանիշ օստեոպորոզ, որի դեպքում պահանջվում են կանխարգելիչ բուժում և մոնիթորինգ: SD-ի -2,5-ից ավելի շեղումն անվանում են առկա կամ միջին ծանրության օստեոպորոզ: Ոսկրի հանքային խտության SD-ի -2,5-ից ավելի նվազումը ու օստեոպորոզի պատճառով առաջացած կոտրվածքը ծանր աստիճանի օստեոպորոզի նշաններ են:
Եթե հետդաշտանադադարի շրջանում գտնվող կինը կոտրվածք է ստանում, ուրեմն օստեոպորոզ ունի, անգամ եթե ոսկրի խտության T ինդեքսը նշված սահմաններում է:
Ոսկրի հանքային խտությունը (ՈՀԽ) պետք է որոշել.
- 65-ից բարձր տարիքի կանանց (անկախ ռիսկի գործոնի առկայությունից),
- 65-ից ցածր տարիքի` հետդաշտանադադարի շրջանում գտնվողների (որոնց մոտ առկա է մեկ կամ մի քանի ռիսկի գործոն),
- այդ շրջանում կոտրվածքներ ստացած կանանց ՈՀԽ-ն (ախտորոշումը ճշտելու և հիվանդության ծանրության աստիճանը որոշելու նպատակով),
- ՈՀԽ-ն որոշելու անհրաժեշտություն չկա,
- հետդաշտանադադարի շրջանում գտնվող առողջ կանանց,
- առողջ երեխաների և դեռահասների,
- հետդաշտանադադարին բնորոշ ախտանիշների պակասեցման նպատակով փոխարինող հորմոնային (էստրոգեններով) բուժում ստացող կանանց ՈՀԽ-ն (պետք չէ առանց ՈՀԽ-ն որոշելու նշանակել օստեոպորոզի բուժման այլ եղանակ):
Օստեոպորոզի բուժումը բարդ է, քանի որ հիվանդությանը բնորոշ են պատճառների բազմազանությունը և հետերոգեն բնույթը:
Բուժման նպատակն է`
- ոսկրի զանգվածի կորստի դանդաղեցումը կամ դադարեցումը (ցանկալի է բուժման արդյունքում հասնել ոսկրային զանգվածի աճի),
- հետագայում ոսկրերի կոտրվածքների առաջացման կանխարգելումը,
- ոսկրային մետաբոլիզմի ցուցանիշների կարգավորումը,
- ցավային համախտանիշի նվազեցումը կամ վերացումը,
- հիվանդի ընդհանուր վիճակի և շարժունակության, նրա կյանքի որակի լավացումը,
- աշխատունակության վերականգնումը:
Մուրացանե համալսարանական էնդոկրինոլոգիական կլինիկան հագեցած է գերձայնային դենսիտոմետրով (Sahara ընկերության գերձայնային սոնոմետր): Հետազոտման այս մեթոդի առավելություններն են ճառագայթման բացակայությունը, հետազոտման ոչ մեծ ծախսատարությունը, սարքը հեշտությամբ տեղափոխելու հնարավորությունը: Դենսիտոմետրով 10 վայրկյանի ընթացքում տրվում է կրունկոսկրի գերձայնային բնութագիրը (արագությունը և ԳՁ-ալիքի թուլացումը), որի հիման վրա որոշվում են ՈՀԽ-ի հաշվարկային մեծությունն ու T ինդեքսը: Հաշվարկվող ցուցանիշների կանխատեսման կլինիկորեն հաստատված բարձր զգայունությունը անփոխարինելի են դարձնում Sahara ֆիրմայի սարքերը հատկապես կոնքոսկրի և ողների կոտրվածքներ ունենալու ռիսկը` սկրինինգային հետազոտություններով որոշելու տեսանկյունից:
Մուրացանե համալսարանական հիվանդանոցի լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնում օստեոպորոզի ախտորոշման և բուժման նպատակով որոշվում են ոսկրային ռեզորբցիայի (b-cross-labs) և ոսկրագոյացման (օստեոկալցին և պրոկոլագեն 1) մարկերները, ինչպես նաև պարատհորմոնի, կալցիտոնինի և D3 վիտամինի մակարդակը:
Կարդացեք նաև
Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...
Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...
Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...
Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...
Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...
Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...
Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն